Լոպիրյովա. Ուշադրություն դարձրեք, թե ինչ պատվի էին արժանացնում Մխիթարյանին Ռոստովում

16:34 14.03.2017

Հայտնի ռուս հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան «Спорт ФМ»-ին տված հարցազրույցում կիսվել է «Ռոստովի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կայացած խաղից ունեցած տպավորություններով.

«Կանխատեսելի էր ոչ-ոքին: Բայց բոլորը հաղթանակ էին ցանկանում, միշտ ցանկանում ես, որ հարազատ թիմդ հաղթի: Հաղթեց բարեկամությունը:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի պատվի էին արժանացնում Մխիթարյանին: Մեզ մոտ միայն հայեր են ապրում: «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսը խաղից հետո քիչ էր մնում ձեռքերի վրա տանեին: Նույնիսկ Մխիթարյանի խփած գոլը չանդրադարձավ այն սիրո վրա, որով Մխիթարյանը շրջապատված է այստեղ»,- ասել է Լոպիրյովան:

Իսկ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կատակել է.

«Եթե չլինեին հայերը, «Ռոստովը» կհաղթեր»:

Հիշեցնենք՝ ՄՅՈւ-ի միակ գոլն այդ խաղում հեղինակել է հենց Մխիթարյանը: Աղբյուրի փոխանցմամբ, խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի ավագին նկատել են Դոնի Ռոստովից ոչ հեռու Չալտիր գյուղի ռեստորաններից մեկում, որտեղ հայ ֆուտբոլիստը ճաշել է ազգային հավաքականում իր նախկին թիմակից Եղիա Յավրույանի հետ:

Share |

Լրահոս