Էնդի Ուոքեր. Ցավում եմ Մխիթարյանի համար, ով տուժեց այդ ամենի պատճառով

20:29 15.03.2017

Շոտլանդական «Սելթիկի» նախկին հարձակվող Էնդի Ուոքերը հավատում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա իր տեղը զբաղեցնել Պրեմիեր լիգայի առաջին քառյակում:

«Կարծում եմ, որ նրանք տեղ կզբաղեցնեն քառյակում: Կարծում եմ` նրանք առաջ կանցնեն «Լիվերպուլից»: Դա ամենակարևոր բանն է հիմա:

Ինչ վերաբերում է «Չելսիի» հետ հանդիպմանը, ապա եթե մրցավար ես և կարողանում ես պահել 11 ֆուտբոլիստի ընդդեմ 11-ի, ապա նախընտրում եմ մրցավարության այդ տարբերակը: Կարելի է հեռացնել խաղացողի, սակայն չեմ կարծում, որ Էրերան բավարար չափի բան արեց երկրորդ զգուշացմանն արժանանալու համար: Համաձայն եմ, որ 2-3 ֆուտբոլիստներ թիրախավորել էին Ազարին, սակայն Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչն է:

Իսկապես ցավում եմ Հենրիխ Մխիթարյանի համար, ով տուժեց այդ ամենի պատճառով: Նա արագորեն փոխարինվեց, ինչը փոխեց խաղի ձևը: Դա մեծ տխրություն էր»,- Ուոքերի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Share |

Լրահոս