Լեսթերի փոքր հրաշքը. «Աղվեսները» քառորդ եզրափակչում են (տեսանյութ)

01:35 15.03.2017

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի շրջանակում կայացավ «Լեսթեր»-«Սևիլիա» հանդիպումը: Անգլիական թիմը հաղթեց 2:0 հաշվով՝ հաղթահարելով անդալուզական թիմի արգելքը:

Խաղի հաշիվը բացվել է 27-րդ րոպեին. Անգլիայի չեմպիոնին առաջ է մղել Ուես Մորգանը: 54-րդ րոպեին Օբրայթոնը կրկնապատկել է հաշիվը:

74-րդ րոպեին հյուրերը մնացել են 10 ֆուտբոլիստներով. 2-րդ դեղին քարտով հեռացվել է Սամիր Նասրին:

Խաղավերջից 10 րոպե առաջ Նզոնզին չի կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոցը. Շմեյխելը հետ է մղել գնդակը:

Առաջին խաղում «Սևիլիան» հաղթել էր 2:1 հաշվով: «Լեսթերը» քառորդ եզրափակչում է:

Share |

Լրահոս