ՄՅՈւ-ի հավանական մեկնարկային կազմը Ռոստովի հետ խաղում

14:09 15.03.2017

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Ռոստովին»:

Հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:05-ին: Թիմերի միջև կայացած առաջին խաղը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

ՄՅՈւ-ի կազմում միակ գոլը հեղինակել է Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Անգլիական «Daily Star» ինտերնետ-պարբերականը ներկայացրել է մանկունիացիների հավանական մեկնարկային կազմը, որն այս տեսքն ունի.

 

Share |

Լրահոս