Սմոլինգ. Աշխարհի յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի, թե ով է Միկին

17:44 16.03.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև թիմակից Հենրիխ Մխիթարյանին.

«Պատահական չէ, որ Մխիթարյանն այդքան լավն է, սակայն նա նաև շատ անկանխատեսելի է: 

Աշխարհի յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի, թե ով է Միկին: Բայց մեկ այլ բան է իմանալ, այլ բան խաղալ նրա հետ: Ես բախտավոր եմ, որ նա մեր թիմում է և չեմ խաղում նրա դեմ:

Մարզումներին նա միշտ մեկ քայլ առաջ է մտածում: Արագ է թե գնդակով, թե առանց դրա. հազվադեպ են խաղացողներն այդպես արագ: Նա մեծագույն է, մեծ արժեք մեզ համար»,- ասել է Սմոլինգը:

Share |

Լրահոս