Մոնակոն հրաշք է արարում. քաղաքայինները լքում են Չեմպիոնների լիգան (տեսանյութ)

01:36 16.03.2017

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայացավ «Մոնակոյի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև պատասխան հանդիպումը:

Խաղն ավարտվեց տանտերերի փայլուն հաղթանակով` 3:1: Հանդիպման հաշիվը շատ արագ բացեցին տանտերերը: 8-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Կիլիան Մբապեն: Հաշիվը կրկնապատկվեց 29-րդ րոպեին: «Քաղաքայինների» դարպասապահ Վիլի Կաբալյերոյի պաշտպանած դարպասը խոցեց Ֆաբինյոն:

«Մանչեսթեր Սիթին» կարողացավ կրճատել խաղի հաշիվը Լերոյ Սանեի գոլի շնորհիվ, սակայն «Մոնակոն» երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը և խաչ քաշեց Խոսեպ Գվարդիոլայի թիմի` հաջորդ փուլ դուրս գալու հնարավորության վրա:

Այսպիսով, երկու խաղերում գրանցված արդյունքում (6:6) Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկավ «Մոնակոն»:

«Մոնակո»-«Մանչեսթեր Սիթի»` 3:1

Գոլերը` Մբապե (8), Ֆաբինյո (29), Բակայոկո (78) - Սանե (71)

Share |

Լրահոս