Մոուրինյու. Ամենայն հավանականությամբ ՄՅՈւ-ն կպարտվի հաջորդ խաղում

10:55 17.03.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Ռոստովի» նկատմամբ (1:0) Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում:

Այս արդյունքն ապահովեց մանկունիացիների տեղը մրցաշարի քառորդ եզրափակչում.

«Մենք վախենում էինք լրացուցիչ ժամանակից: Շատ բարդ խաղ էր: ՄՅՈւ-ն շատ թշնամիներ ունի: Ձևականորեն մեր թշնամին պետք է լիներ միայն «Ռոստովը», բայց մենք այդպիսիք շատ ունենք: Բարդ է երկուշաբթի օրը խաղալ10 հոգով, այնուհետև՝ այսօր, և հետո՝ կիրակի:

Հավանաբար շատերը կասեն, թե մենք պետք է շատ գոլեր խփեինք: Սակայն շատ բաներ մեր օգտին չեն դասավորում: Իմ տղաները հիանալի էին: Հավանաբար, մենք կպարտվենք կիրակի օրը. դա է հոգնածության գինը:

Առաջին խաղակեսում մենք թարմ էինք և գերիշխում էինք խաղադաշտում: Մենք պահեր էինք ստեղծում, իսկ «Ռոստովը» չէր կարողանում տեղափոխվել խաղադաշտի կենտրոն: Թվում էր՝ մենք մի քանի գոլ կխփենք և կավարտենք խաղը: Բայց նրանք ևս լավ էին խաղում և խաղը տեղափոխեցին այն փուլ, երբ մենք սկսեցինք խնդիրներ ունենալ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «BBC»-ն:

Հաջորդ խաղը ՄՅՈւ-ն կանցկացնի ԱՊԼ-ի 29-րդ տուրի շրջանակում՝ «Միդլսբրոյի» հետ: Հանդիպումը տեղի կունենա կիրակի օրը՝ մարտի 19-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին:

Share |

Լրահոս