Մոուրինյու. Մխիթարյանը հասկացավ, որ պատրաստ չէ այսպիսի իրականությանը

21:39 17.03.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերթական անգամ բացատրել է, թե ինչու մրցաշրջանի մեկնարկում չէր օգտագործում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

«Այն, ինչպես Մխիթարյանն իրեն պահեց թիմից հեռու գտնվելու ժամանակ տարբերվում է նրանից, թե ինչ են այլ ֆուտբոլիստներն անում: Նա հասկացավ, որ պատրաստ չէ այսպիսի իրականությանը: Խոսքը ֆիզիկական պատրաստվածության, մենթալիտետի և մրցունակ լինելու մասին է:

Բացի այդ, նրա մարմնի համար ֆիզիկական ծանրաբեռնվածության դիմանալը, խաղից խաղ ընկած քիչ ժամանակահատվածում վերականգնվելը բարդ էր»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է The Premier League Show-ն:

Share |

Լրահոս