Մխիթարյանը նպաստեց Յունայթեդի հաղթանակին (տեսանյութ)

01:58 17.03.2017

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց ռուսական «Ռոստովին»:

Խաղն ավարտվեց Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմի նվազագույն հաղթանակով: Խաղի միակ գոլը գրանցվեց երկրորդ խաղակեսի միջնամասում:

70-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն կենտրոնից փոխանցում ստանալուց հետո գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Զլատան Իբրահիմովիչը կրնկով շեղեց գնդակի ուղղությունը` հասցեագրելով առավել հարմար դիրքում գտնվող Խուան Մատային, ով մոտ տարածությունից գնդակն ուղարկեց ռուսական թիմի դարպասը:

Խաղի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն մի քանի դրվագներում իրապես փրկեց իր թիմին վերահաս գոլից: Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին «Ռոստովի» ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցնելու հնարավորություն էին ստացել: Տուգանային հարվածից հետո փայլուն սեյվ կատարեց Սերխիո Ռոմերոն:

Երկու հանդիպումներում գրանցված արդյունքում հաջորդ փուլ դուրս եկան «կարմիր սատանաները»:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռոստով»` 1:0

Գոլը` Մատա (70)

Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Անդերլեխտ»-ԱՊՕԷԼ` 1:0

«Այաքս»-«Կոպենհագեն»` 2:0

«Բորուսիա» Մ.-«Շալկե»` 2:2

«Ռոմա»-«Լիոն»` 2:1 

Հաջորդ փուլ դուրս եկան «Անդերլեխտը», «Այաքսը», «Շալկեն» և «Լիոնը»:

Share |

Լրահոս