Սարգիս Ադամյանի գոլն օգնել է Շտայնբախին հաղթել

10:54 18.03.2017

Գերմանիայի ռեգիոնալ լիգայի 27-րդ տուրում «Շտայնբախը» հյուրընկալվել է «Հոֆենհայմ-2»-ի կողմից և 3:1 հաշվով հաղթանակ տոնել:

Հյուրերի կազմում հանդիպման 33-րդ րոպեին խփած գնդակով աչքի է ընկել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Սարգիս Ադամյանը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Ադամյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Ի դեպ, սա հայ ֆուտբոլիստի արդեն 15-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում:

Այս հաղթանակի շնորհիվ «Շտայնբախը» վաստակել է 53 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...