Բորնմութը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Սուոնսիի դարպասը (տեսանյութ)

23:34 18.03.2017

Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Բորնմութը» սեփական հարկի տակ ընդունեց «Սուոնսիին» և հաղթեց 2:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացեց Ալֆի Մոուսոնը, ով գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Հաշիվը կրկնապատկեց Բենիկ Աֆոբեն:

Այս խաղից հետո տանտերերը 33 միավորով զբաղեցնում են Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 11-րդ հորիզոնականը: 

«Սուոնսին» 27 միավորով 17-րդ տեղում է:

«Բորնմութ»-«Սուոնսի»` 2:0

Մոուսոն (31, ինքնագոլ), Աֆոբե (72)

Share |

Լրահոս