ՄՅՈւ-ի երկրպագուները չեն հավատում, որ Մարինա Թաշչյանը ֆուտբոլիստի մայրն է

20:06 18.03.2017

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մոր` Մարինա Թաշչյանի հետ համատեղ լուսանկար և գրառումով շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:

«Մոր սերն աշխարհում ոչնչի հետ չես կարող համեմատել: Ծնունդդ շնորհավոր, մայրիկ»,- գրել է Մխիթարյանը:

«Կարմիր սատանաների» երկրպագուներն արձագանքել են այդ նկարին` մեկնաբանելով, որ նկարում պատկերված է ոչ թե Հենրիխի մայրը, այլ քույրը, քանի որ վերջինս բավականին երիտասարդ է:

«Նա իրո՞ք քո մայրն է», «Ի՞նչ, նա չի կարող լինել քո մայրը: Նա շատ երիտասարդ է»: «Երիտասարդ է, երևի թե ճիշտ կլիներ ասել, որ նա քո քույն է»: «Շնորհավորում եմ, նա շատ երիտասարդ է»:

Share |

Լրահոս