Վերնամասում լարված իրավիճակ. Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը 20-րդ տուրից հետո

16:15 19.03.2017

«Բանանց»-«Փյունիկ» (0:3) հանդիպումով ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրը:

Երեկ պարտություն կրած «Շիրակը» նահանջեց 2-րդ հորիզոնական, իսկ ավելի վաղ «Արարատին» ջախջախած «Ալաշկերտը» գլխավորեց աղյուսակը:

«Գանձասար-Կապանը», «Շիրակին» հաղթելուց հետո, վերջինիս հետ միավորների տարբերությունը հասցրեց 1-ի: Վերին եռյակում իրավիճակը լարված է. «Փյունիկը» ևս հետ չի մնում:

Ռմբարկուական մրցավազքում նոր առաջատար կա. «Արարատի» հետ խաղում դուբլ ձևակերպած Միհրան Մանասյանը բարձրացել է 1-ին տեղ:

Մրցաշարային աղյուսակը 20-րդ տուրից հետո.

 

Թիմ

Խ

Հ

Ո 

Պ

ԽԳ

ԲԳ

Մ

1.

«Ալաշկերտ»

20

11

6

3

35

18

39

2.

«Շիրակ»

20

11

4

5

20

13

37

3.

«Գանձասար-Կապան»

20

11

3

6

24

15

36

4.

«Փյունիկ»

20

9

6

5

24

14

33

5.

«Բանանց»

20

4

4

12

15

31

16

6.

«Արարատ»

20

1

3

16

7

34

6

 

Ռմբարկուներ

Միհրան Մանասյան («Ալաշկերտ»)՝ 9

Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»)՝ 8

Վիուլեն Այվազյան («Շիրակ»)՝ 7

Share |

Լրահոս