Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականը հավաք է անցկացնում Քաթարում

13:30 19.03.2017

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Քաթարում:

Հայ մարզիկները պատրատվում են Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ մարզիկները դեռեւս լավագույն մարզավիճակում չեն.

«Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէ: Այն չէ, ինչ ես եմ ցանկանում: Մեզ այստեղ շատ լավ են ընդունել, պարզապես, մարզիկները դեռ լիովին լավ մարզավիճակ ձեռք չեն բերել: Բայց մարզվում ենք, պատրաստվում, մրցումների ընթացքում կտեսնենք»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Հակոբ Սերոբյանը հայտնել է, որ հայ մարմնամարզիկները կմեկնարկեն մարտի 22-ին, որակավորման փուլից:

Share |

Լրահոս