Բաց դռների օր Բանանցի ակադեմիայում

12:08 19.03.2017

Մարտի 20-ին «Բանանց» ֆուտբոլային ակումբի դռները բաց կլինեն:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ակադեմիայում մարզվող երեխաների ծնողները հնարավորություն կունենան անմիջապես խաղադաշտի հարևանությամբ հետևել մարզումային ընթացքին և ծանոթանալ ակումբի ենթակառուցվածքներին:

Հիշեցնենք, որ սովորական օրերին մարզումային գործընթացի բնականոն ընթացքը չխանգարելու համար դեպի խաղադաշտեր մուտքը թույլատրվում է միայն երեխաներին, իսկ ծնողները հնարավորություն ունեն «Բանանցի» սրճարանում տեղադրված մոնիտորների միջոցով հետևել երեխաների մարզումներին:

Share |

Լրահոս