Կոենտրաուն 2012 թ. կաշառք է տվել վարորդական իրավունք ստանալու համար

13:20 19.03.2017

Հայտնի է, թե ինչու պաշտպան Ֆաբիու Կոնետրաուն վերջին շրջանում չի մասնակցել «Ռեալի» մարզումային գործընթացին:

«O Jogo»-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստը գտնվել է Բրագայում, որտեղ դատարանին խոստովանել է, որ 2012 թվականին 4 հազար եվրո է վճարել, որպեսզի կեղծ ճանապարհով հանձնի վարորդական իրավունքի ստացման տեսական քննությունը:

Կոենտրաուն պատմել է, որ քննական հանձնաժողովի անդամներից մեկն իրեն ձեռքի շարժումներով հուշել է ճիշտ պատասխանները: «Ռեալի» պաշտպանը խոստովանել է, որ առանց օգնության քննությունը չէր հանձնի, քանի որ իմացել է հարցերի միայն կեսի պատասխանները:

Պորտուգալացին նշել է, որ այդ ժամանակ նա շատ մոտ էր «Ռեալ» տեղափոխությանը, և քիչ ժամանակ է ունեցել Մադրիդ տեղափոխվելուց առաջ վարորդական իրավունք ստանալու համար, իսկ Մադրիդում նա լեզվական խոչընդոտների կհանդիպեր քննությունը հանձնելիս:

Դատարանը վճռել է, որ Կոենտրաուն պետք է 3 հազար եվրո փոխանցի բարեգործական հիմնադրամներից մեկին:

Share |

Լրահոս