Գիգզը կարծում է, որ ԱՊԼ-ում համաշխարհային մակարդակի 2 ֆուտբոլիստներ կան

11:17 19.03.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգսը ոչ միանշանակ տեսակետ է հայտնել ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների մասին:

«Այժմ լավագույն ֆուտբոլիստներն ԱՊԼ-ում հանդես չեն գալիս:

Պրեմիեր լիգայում բացի Ագուերոյից և Սանչեսից, բարդ է առանձնացնել համաշխարհային մակարդակի մեկ այլ ֆուտբոլիստ: Այս հանգամանքը ապացուցվում է նաև այն բանով, որ անգլիական թիմերը դուրս մնացին Չեմպիոնների լիգայից»,- ուելսցու խոսքն է մեջբերել «Goal.com»-ը:

Share |

Լրահոս