Էնրիկե. Ինյեստան անձամբ պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ

14:53 19.03.2017

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է թիմի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ նոր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.

«Պետք է հավատալ այն ամենին, ինչ ասում է Ինյեստան:

Մոտենալով կարիերայիդ ավարտին՝ դու երկու տարբերակ ես ունենում. կա՛մ ավարտել այն «Բարսելոնայում», կա՛մ՝ որևէ նոր բան փորձել, ինչպես վարվեց Չավին:

Իր ապագայի մասին որոշումը պետք է կայացնի անձամբ Ինյեստան»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Ինյեստայի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը 2 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ:

 

Share |

Լրահոս