Յուրա Մովսիսյանի գոլը ՌՍԼ-ին չի փրկել պարտությունից (տեսանյութ)

09:49 19.03.2017

Ամերիկյան ՄԼՍ-ի 3-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Լոս Անջելես Գելեքսիին»:

Հանդիպման 18-րդ րոպեին գլխի հարվածով հաշիվը բացել է Յուրա Մովսիսյանը. հայ ֆուտբոլիստը նոր մեկնարկած առաջնությունում իր առաջին գոլն է խփել:

Տանտերերն առաջին խաղակեսի վերջնամասում 10 ֆուտբոլիստներով են մնացել: Մովսիսյանը 66-րդ րոպեին փոխարինվել է, իսկ հյուրերը 69-րդ և 74-րդ րոպեներին գոլ են խփել:

ՌՍԼ-ն 3 խաղերից 1 միավոր ունի. թիմն ընդամենը 1 գոլ է խփել, որը հեղինակել է Յուրա Մովսիսյանը:

Share |

Լրահոս