Նապոլին հաղթեց 3:2 հաշվով (տեսանյութ)

17:23 19.03.2017

Իտալական Ա սերիայի 29-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Էմպոլիին»:

Խաղի 7-րդ րոպեին Մերտենսը չի կարողացել իրացնել 11 մետրանոցը. դարպասապահը հետ է մղել գնդակը:

19-րդ րոպեին Ինսինյեն բացել է խաղի հաշիվը, իսկ 5 րոպե անց Մերտենսը կրկնապատկել է այն: 38-րդ րոպեին արդեն Ինսինյեն 11 մետրանոցից դիպուկ է գտնվել՝ 3:0:

70-րդ րոպեին Էլ Կադուրին կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ խաղի ավարտից 8 րոպե առաջ Մակարոնեն 11 մետրանոցից դիպուկ հարվածով 2-րդ գնդակն է ուղարկել Պեպե Ռեյնայի դարպասը: Ավելին անել տանտերերին չի հաջողվել:

Այս հաղթանակից հետո նեապոլական թիմը 63 միավորով բարձրանում է 2-րդ հորիզոնական:

Share |

Լրահոս