Պեդրո. Հավանաբար Ազարը Չելսիի լավագույն ֆուտբոլիստն է

14:36 19.03.2017

«Չելսիի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը խոսել է լոնդոնյան թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի մասին:

Իսպանացի ֆուտբոլիստի կարծիքով բելգիացին ներկայիս «Չելսիի» լավագույն ֆուտբոլիստն է.

«Եթե Ազարը լավ է խաղում, թիմն էլ է լավ խաղում: Նա այստեղ լավագույն ֆուտբոլիստն է: Էդենն աստղ է, առանձնահատուկ ֆուտբոլիստ, որը լավ դրիբլինգի է տիրապետում: Նա միշտ կարողանում է վճռել խաղերի ելքը: Հավանաբար, նա թիմի լավագույն ֆուտբոլիստն է»,- Պեդրոյի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում Ազարը 11 գոլի հեղինակ է դարձել:

Share |

Լրահոս