Ռամոսը երեկվա խաղից 48 ժամ առաջ հոսպիտալացվել է

12:50 19.03.2017

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Ատլետիկի» հետ խաղին (2:1) գաստրոէնտերիտի (ստամոքսաաղիքաբորբ) պատճառով հիվանդանոց տեղափոխվելուց 48 ժամ անց:

Հինգշաբթի օրը ֆուտբոլիստը շտապ ուղևորվել է Մադրիդի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան կաթիլային ներարկում են նշանակել: Ռամոսը սուր ցավեր է ունեցել, որոնք նրան խանգարել են ամբողջ շաբաթվա ընթացքում մարզվել, գրում է «AS»-ը:

Պաշտպաններ Պեպեի և Ռաֆայել Վառանի բացակայության պատճառով Ռամոսը որոշել է մասնակցել ամբողջ հանդիպմանը:

Share |

Լրահոս