Աթլետիկոն սեփական հարկի տակ հաղթեց Սևիլիային (տեսանյութ)

21:09 19.03.2017

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում ընդունեց «Սևիլիային» և հաղթեց 3:1 հաշվով:

Տանտերերի կազմում աչքի ընկան Դիեգո Գոդինը, Անտուան Գրիզմանը և Կոկեն: «Սևիլիայի» կազմում միակ գոլը խփեց Խոակին Կորեան:

Այս խաղից հետո «Աթլետիկոն» 52 միավորով մոտեցավ 3-րդ տեղում 57 միավորով ընթացող «Սևիլիային»:

«Աթլետիկո»-«Սևիլիա»` 3:1

Գոլերը` Գոդին (37), Գրիզման (61), Կոկե (77) - Կորեա (85)

Share |

Լրահոս