Յուվենտուսն ու Ֆիորենտինան հաղթեցին, այլ արդյունքներ (տեսանյութ)

19:56 19.03.2017

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում կայացած խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները:

«Ատալանտան» հաղթեց «Պեսկարային», «Բոլոնիան»` «Կիևոյին», «Ֆիորենտինան»` «Կրոտոնեին», իսկ «Յուվենտուսը»` «Սամպդորիային»: «Լացիոն» գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց «Կալյարիի» հետ հանդիպումը:

Այս խաղերից հետո «Յուվենտուսը» 73 միավորով շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության աղյուսակը: «Լացիոն» 57 միավորով 4-րդ տեղում է: «Ատալանտան»` 6-րդ, «Ֆիորենտինան»` 8-րդ, «Բոլոնիան»` 12-րդ, «Կալյարին»` 14-րդ: «Պեսկարան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

«Ատալանտա»-«Պեսկարա»` 3:0

Գոլերը` Գոմես (13, 90), Գրասի (69)

«Կալյարի»-«Լացիո»` 0:0

«Կրոտոնե»-«Ֆիորենտինա»` 0:1

Գոլը` Կալինիչ (90)

«Սամպդորիա»-«Յուվենտուս»` 0:1

Գոլը` Կուադրադո (7)

«Բոլոնիա»-«Կիևո»` 4:1

Գոլերը` Վերդի (61), Ջեմաիլի (72, 90), Դի Ֆրանչեսկո (90+2) - Կաստրո (40)

Կարդացեք նաև

Share |

Լրահոս