Կսանտին ոչ-ոքի խաղաց, Պիզելին դուրս եկավ փոխարինման

21:28 19.03.2017

Հունաստանի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Կսանտին» սեփական հարկի տակ ընդունեց «Լևադիակոսին»:

Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2: Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ 25 տուրից հետո «Կսանտին» զբաղեցնում է Հունաստանի Սուպերլիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս