Հայ լողորդները մրցաշրջանը կսկսեն ապրիլին

11:53 19.03.2017

Ապրիլի 27-29-ը «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի 50 մետրանոց լողավազանում կանցկացվի Հայաստանի լողի առաջնությունը, ինչի արդյունքներով կկազմավորվի միջազգային կարեւոր մրցաշարերին մասնակցող հավաքականի կազմը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում այս մասին հայտնել է լողի հայկական դաշնության գլխավոր քարտուղար Ռաֆայել Վասիլյանը:

Հուլիսի 16-30-ը Բուդապեշտում կանցկացվի ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունը:

Լողի աշխարհի առաջնությունը, 25 մետրանոց լողավազանում, կկայանա դեկտեմբերի 13-17-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:

Հունիսին Ծաղկաձորում մեծահասակներն ու պատանիները կանցկացնեն համատեղ ուսումնամարզական հավաք:

Օգոստոսի վերջին Ինդիանապոլիսում (ԱՄՆ) կկայանա պատանիների (մինչեւ 18 տարեկան) եւ աղջիկների (մինչեւ 17 տարեկան) աշխարհի առաջնությունը: Այս տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 15-17-ը.

«Նախատեսում ենք առաջին անգամ այն անցկացնել Արցախում, որտեղ այժմ փորձում են լողը զարգացնել որպես մարզաձեւ: Իհարկե մրցաշարն Արցախում անցկացնելու համար պետք է նախապատրաստել անհրաժեշտ ենթակառուցվածքներ»,- նշել է Ռաֆայել Վասիլյանը:

Share |

Լրահոս