Մանչեսթեր Սիթին և Լիվերպուլը չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

22:23 19.03.2017

Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում ընդունեց «Լիվերպուլին»: 

Խաղի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին: Պեպ Գվարդիոլայի և Յուրգեն Կլոպի գլխավորած թիմերը մեկական գոլ խփեցին: Խաղի հաշիվը բացեցին «մերսիսայդցիները»:

51-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ջեյմս Միլները:

Պատասխան գնդակը խփվեց 69-րդ րոպեին: Տանտերերի կազմում աչքի ընկավ Սերխիո Ագուերոն: Խաղավերջում «Լիվերպուլը» կարող էր հաղթանակ կորզել, սակայն Լալանան նպաստավոր դիրքից չկարողացավ հարվածել: 

Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 57 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Լիվերպուլը» 4-րդ տեղում է:

«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ»` 1:1

Գոլերը` Ագուերո (69) - Միլներ (51, 11 մետրանոց)

Share |

Լրահոս