Մուայթայ. Այսօր կկայանա Գոռ Նազարյանի մենամարտը

12:35 19.03.2017

Այսօր՝ մարտի 19-ին Ռուսաստանում մենամարտ կանցկացնի մուայթայի հայ մարզիկ Գոռ Նազարյանը:

«Russian Challenge 3»-ի շրջանակում Նազարյանի մրցակիցը Երգաշևն է:

Մենամարտը ցուցադրվելու է «Боец» հեռուստաալիքով. մրցաշարի մեկնարկը Երևանի ժամանակով 20:00-ին է. Գոռի մենամարտը 2-րդն է:

Հայաստանի մուայթայի Ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի բացառիկ պայմանագրի շնորհիվ թույլտվություն կա Հայաստանից մասնակցել այս մրցաշարին:

Share |

Լրահոս