Տոտենհեմն ուժեղ էր Սաութհեմփթոնից (տեսանյութ)

20:19 19.03.2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Սաութհեմփթոնին»: Հանդիպումն անցկացվեց «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում և ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1:

Հաղթողի կազմից առաջին խաղակեսում աչքի ընկան Կրիստիան Էրիկսենը և Դելե Ալին, ով իրացրեց նշանակված 11 մետրանոցը: «Սաութհեմփթոնի» կազմում աչքի ընկավ Ջեյմս Ուորդ-Պրաուսը:

Այս խաղից հետո «Տոտենհեմը» (59 միավոր) զբաղեցրեց Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Սաութհեմփթոնը» (33) 10-րդ տեղում է:

«Տոտենհեմ»-«Սաութհեմփթոն»` 2:1

Գոլերը` Էրիկսեն (14), Ալի (33, 11 մետրանոց) - Ուորդ-Պրաուս (52)

Share |

Լրահոս