Շալկեի նախկին մարզիչը գլխավորել է Հանովերը

15:06 20.03.2017

«Հանովեր 96»-ը որոշել է փոխել գլխավոր մարզչին:

Գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է Դանիել Շտենդելը: Նրա փոխարեն այն զբաղեցրել է Անդրե Բրայտենրայթերը, որը հայտնի է «Շալկեում» և «Պադերբորնում» իր աշխատանքով:

Ինչպես նշել է ակումբի գործադիր տնօրեն Հորսթ Հելդտը սա հարկադրված քայլ էր, որը պայմանավորված էր թիմի՝ վերջին խաղերում ցուցադրած անհաջող ելույթներով.

«Այս որոշումը մեզ հեշտ չտրվեց, սակայն ստիպված էինք դիմել այս քայլին»,- Հելդտի խոսքերն է փոխանցում «Հանովեր 96»-ի պաշտոնական կայքը:

«Հանովերը», որը նախորդ մրցաշրջանում դուրս էր մնացել առաջին բունդեսլիգայից, պայքարում է այնտեղ վերադառնալու համար և գերմանական երկրորդ ուժեղագույն լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

 
Share |

Լրահոս