Ռոբենը չի սեղմել Անչելոտիի ձեռքը փոխարինվելուց հետո (տեսանյութ)

12:39 20.03.2017

«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը գոհ չի մնացել այն բանից, որ Գերմանիայի առաջնության հերթական տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղին մինչև վերջ չի մասնակցել (1:0):

Հանդիպման 85-րդ րոպեին հոլանդացին փոխարինվել է՝ դաշտում տեղը զիջելով Ռենատու Սանչեշին, և, լքելով խաղադաշտը, ցուցադրաբար չի սեղմել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ձեռքը:

«Հասկանալի է, որ նա զայրացել էր: Ֆուտբոլիստ եղած ժամանակ՝ ես էլ էի այդպիսին: Ցանկացածը դժգոհ կլինի, եթե մարզիչը հեռացնի նրան դաշտից՝ լավ խաղից հետո»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Bild»-ը:

Share |

Լրահոս