Արսենալը Տուխելին առաջարկել է գլխավորել թիմը հաջորդ մրցաշրջանից

12:26 20.03.2017

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ գերմանական ակումբից:

Այս մասին հայտնում է «Bild»-ը:

Տուխելը հանդիսանում է «Արսենալի» գլխավոր մարզչի հիմնական հավակնորդներից մեկը: Հաղորդվում է, որ անգլիական  ակումբն արդեն առաջարկ է ուղարկել 43-ամյա մասնագետին՝ թիմը գլխավորելու վերաբերյալ:

Այս կերպ, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ ակումբում 21 տարվա աշխատանքից հետո: Ֆրանսիացի մասնագետի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականի ամառը:

Share |

Լրահոս