Արսենալը հերքել է Տուխելի հետ բանակցությունների մասին լուրերը

13:14 20.03.2017

«Արսենալի» ղեկավարությունը կապ չի հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ՝ լոնդոնյան ակումբում աշխատանքի անցնելու հարցով:

Այս մասին հայտնում է «Mirror»-ը՝ հղում կատարելով անգլիական թիմում իր աղբյուրին:

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Թոմաս Տուխելը կարող է փոխարինել Արսեն Վենգերին՝ «Արսնեալի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այդուհանդերձ, անձամբ ֆրանսիացի մասնագետը չի ցանկանում հեռանալ թիմից, որը գլխավորում է 1996 թվականից:

Արսեն Վենգերի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականի ամառը: 27 տուրից հետո «զինագործները» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն են զբաղեցնում:

Share |

Լրահոս