Առաջին խումբ. Բանանց-2-ը վստահ հաղթանակ է տարել կարևոր խաղում

18:16 20.03.2017

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի խաղում «Բանանց-2»-ը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Գանձասար-2»-ի հետկարևոր խաղում:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Գանձասար-Կապան-2»-ը մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնականն էր զբաղեցնում և «Բանանց-2»-ից հետ էր մնում հինգ միավորով, այդ պատճառով այս խաղում հաղթելը շատ կարևոր էր Վահե Գևորգյանի գլխավորած թիմի համար:

Առաջին կեսում «Բանանց-2»-ը մեծ առավելություն և բազմաթիվ գոլային պահեր է ունեցել, սակայն գնդակը համառորեն չի հայտնվել մրցակցի դարպասում: Այդ համառությունը կոտրվել է երկրորրդ կեսում, երբ կրկին գոլի հեղինակ է դարձել 18-ամյա Էդգար Մովսեսյանը:

Շատ չանցած այս խաղում իր երկրորդ գոլային փոխանցումն է կատարել Արման Խաչատրյանը՝ հարվածային դիրք դուրս բերելով հարձակվող Հայկ Ոսկանյանին:

Խաղի վերջակետը դրել է փոխարինման մտած Էդուարդ Ավագյանը, որը դիպուկ է իրացրել իր իսկ վատակած 11 մետրանոցը:

Այժմ «Բանանց-2»-ը մոտակա հետապնդողի նկատմամբ ունի 8 միավորի առավելություն և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Առաջին խումբ, 18-րդ տուր

«Բանանց-2» - «Գանձասար-Կապան-2»` 3:0 (0:0)

Գոլերը՝ Էդգար Մովսեսյան (52'), Հայկ Ոսկանյան (72'), Էդուարդ Ավագյան (85' -11 մ.)

Share |

Լրահոս