Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

17:46 20.03.2017

Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են իրենց ելույթները։

Կիսաեզրափակիչ դուրս եկած մեր 2 մարզիկները՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն են կրել և արժանացել բրոնզե մեդալների:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 7 մարզիկով։

Share |

Լրահոս