Դոնարումա. Հույս ունեմ մնալ Միլանում

16:23 20.03.2017

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման չի ցանկանում հեռանալ թիմից:

18-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականը, իսկ նոր պայմանագիր դեռևս չի ստորագրվել:

Իտալիայի հավաքականի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», սակայն «Միլանը» մտադիր չէ բաց թողնել Դոնարումային: Փոփոխություններ մտադիր չէ իրականացնել նաև անձամբ ֆուտբոլիստը.

«Ես հույս ունեմ մնալ «Միլանում»: Ինչ վերաբերում է նոր պայմանագրին, այդ հարցը կլուծի իմ գործակալը»,- Դոնարումայի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնում էին, որ ակումբում Ջանլուիջի Դոնարումայի համար մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագիր են պատրաստում՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով:

 

Share |

Լրահոս