Հայտնի է Էլ Կլասիկոյի անցկացման ժամը

17:11 20.03.2017

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Այս մասին հայտնում է Լա Լիգայի պաշտոնական կայքը:

Հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն» տեղի էր ունեցել Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին և ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Այս պահի դրությամբ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության  մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 63 միավոր, իսկ «Ռեալը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 65 միավորով գլխավորում է այն:

 

Share |

Լրահոս