Ռոջեր Ֆեդերերը` Ինդիան Ուելսի հաղթող

11:43 20.03.2017

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաղթել է Ինդիան Ուելսի մրցաշարում:

Եզրափակչում նա երկու սեթում հաղթել է իր հայրենակից Ստեն Վավրինկային` 6:4, 7:5 հաշվով: Այս հաղթանակը 5-րդն է տվյալ մրցաշարում, ինչի շնորհիվ նա հավասարվել է սերբ Նովակ Ջոկովիչին:

Այս հաղթանակից հետո Ֆեդերերն ATP-ի վարկանիշային աղյուսակում իր միավորների քանակը հասցրել է 4305-ի, ինչի շնորհիվ բարձրացել է 6-րդ տեղ:

Share |

Լրահոս