Ֆուտզալ. Լեոն և Չարբախը ամրապնդվում են առաջին երկու հորիզոնականում

15:57 20.03.2017

Մարտի 18-ին և 19-ին կայացել են ֆուտզալի Հայաստանի առաջնության 13-րդ տուրի հանդիպումները:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Տուրի առաջին խաղում «Լեոն» հաստատել է առաջատարի իր բարձր կարգը՝ Ալավերդիում հաղթելով 13:5 հաշվով:

Երկրորդ տեղում ընթացող «Չարբախը» արտագնա խաղում համառ պայքարում պարտության է մատնել ՎՊՀ-ին՝ 8:6 հաշվով:

Գործող չեմպիոնը՝ ՀՊՏՀ-ն, գերազանցել է «Արթիկին» 9:4 հաշվով, իսկ «Գյումրին» սեփական հարկի տակ 11:8 հաշվով հաղթել է «Արմենիա Թրավելին»:

13 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 34 միավորով գլխավորում է «Լեոն», «Չարբախը» երկրորդն է` 31 միավորով, իսկ ՎՊՀ-ն 24 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

14-րդ տուրի հանդիպումները կկայանան մարտի 25-ին և 26-ին:

Share |

Լրահոս