Ղադիմյանի վաստակած 11-մետրանոցի շնորհիվ Զարյան հաղթել է

15:50 20.03.2017

Ուկրաինական Պրեմիեր-լիգայի առաջին հատվածի վերջին խաղում Լուգանսկի «Զարյան» նվազագույն հաշվով հաղթել է «Վոլինին»:

Հանդիպման միակ գնդակը «Զարյայի» ֆուտբոլիստները հեղինակել են 90-րդ րոպեին. Ֆորսթերն անվրեպ է իրացրել հայ հարձակվող Գեղամ Ղադիմյանի վաստակած 11-մետրանոցը:

Նշենք՝ Ղադիմյանը փոխարինման է մտել հանդիպման 76-րդ րոպեին:

22 տուրից հետո «Զարյան» իր ակտիվում ունի 40 միավոր և զբաղեցնում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս