Անպարտելի Գենադի Գոլովկինը պաշտպանել է 4 վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը (տեսանյութ)

16:12 20.03.2017

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գենադի Գոլովկինը (37-0, 33 նոկաուտ) հաղթել է ամերիկացի Դենիել Ջեյկոբսին (32-2, 29 նոկաուտ) և պաշտպանել միջին քաշային կարգում WBA (Super), WBC, IBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը:

Մենամարտը կայացել է մարտի 19-ին Նյու Յորքում: Ղազախ բռնցքամարտիկը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ` 115:112, 115:112, 114:113 հաշվով:

Այդ մենամարտի համար Գոլովկինը կստանա 2.5 մլն դոլար, իսկ Ջեյկոբսը` 1.75:

Share |

Լրահոս