Ազարը չի խաղա Ռուսաստանի և Հունաստանի դեմ

13:55 20.03.2017

Լոնդոնի «Չելսիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը բաց կթողնի ազգային ընտրանու առաջիկա երկու հանդիպումները,- տեղեկացնում է բելգիացի լրագրող Կրիստոֆ Տերոն:

26-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի` «Սթոք Սիթիի» հետ խաղը: Այսպիսով, բելգիացին չի խաղա Հունաստանի և Ռուսաստանի դեմ: 

«Չելսիում» հույս ունեն, որ Ազարը կկարողանա մասնակցել Պրեմիեր լիգայի հաջորդ տուրին:

Share |

Լրահոս