Իռլանդական ակումբի ավագը մահացած է հայտնաբերվել տանը

10:33 20.03.2017

Իռլանդական «Դերի Սիթիի» պաշտպան և ավագ Ռայան Մակբրայդը մահացել է 27 տարեկանում, հաղորդում են իռլանդական պարբերականները:

Ֆուտբոլիստին մահացած են հայտնաբերել Դերիում գտնվող իր տանը: Մահվան պատճառն այս պահին հայտնի չէ:

Մարտի 18-ին Մակբրայդը մասնակցել է Իռլանդիայի առաջնության 5-րդ տուրի` «Դրոեդի» հետ տնային հանդիպմանը` 4:0: Կարիերայի ընթացքում իռլանդացին հանդես է եկել միայն «Դերի Սիթիում»:

Share |

Լրահոս