Մեսսին Պրիմերայի միակ ֆուտբոլիստն է, որը վերջին 8 մրցաշրջանում ամենաքիչը 40 գոլ է խփում

13:35 20.03.2017

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (4:2) դուբլի հեղինակ է դարձել:

Սա կատալոնական ակումբի կազմում նրա 100-րդ դուբլն էր բոլոր մրցաշարերում:

Այս կերպ, արգենտինացին նաև դարձել է Պրիմերայի միակ ֆուտբոլիստը, որը վերջին 8 մրցաշրջանից յուրաքանչյուրում ոչ պակաս, քան 40 գոլ է խփում՝ հաշվի առնելով ակումբային բոլոր մրցաշարերը:

 

Share |

Լրահոս