Լրագրողը քնել է Էնրիկեի հետխաղային ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

13:03 20.03.2017

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղից հետո (4:2) տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ քնած լրագրողի է հայտնաբերել.

«Տեսե՛ք, ինձ հետ նախկինում նման բան երբեք տեղի չի ունեցել. մարդը քնել է մամուլի ասուլիսի ժամանակ (ցույց է տվել լրագրողին):

Առաջին անգամ եմ նման բան տեսնում: Հավանաբար, ես շատ ձանձրալի եմ (ծիծաղում է):

Բարի լույս: Ինչպե՞ս են գործերը»,- դիմելով լրագրողին՝ ասել է Էնրկեն:

Share |

Լրահոս