ՄՅՈւ-ն առաջին թիմն է, որն ԱՊԼ-ում 600 հաղթանակ է տոնել

13:24 20.03.2017

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության 29-րդ տուրում հյուրընկալվելիս հաղթեց «Միդլսբրոյին» (3:1):

Մանկունիացիները դարձան ԱՊԼ-ի պատմության ընթացքում առաջին թիմը, որը 600 հաղթանակ տոնեց մրցաշարում: Այս մասին հայտնում է ԱՊԼ-ի՝ «Թվիթերի» պաշտոնական էջը:

Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է «Արսենալը» (517), երրորդը՝ «Չելսին» (508):

27 տուրից հետո ՄՅՈւ-ն ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

 
Share |

Լրահոս