Ֆերգյուսոնը կլինի ՄՅՈւ-ի մարզիչը Կերիկին նվիրված խաղում

16:57 20.03.2017

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կգլխավորի մանկունիացիներին ակումբի վետերան Մայքլ Կերիկին նվիրված խաղում:

Այս մասին հայտնում է ՄՅՈւ-ի պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 2008 թվականից ի վեր խաղում է բոլոր աստղերի հավաքականի հետ: ՄՅՈւ-ի կազմում կլինեն ֆուտբոլիստներ, որոնց հետ Կերիկը խաղացել է 9 տարի առաջ: Բոլոր աստղերի հավաքականի կազմում դաշտ դուրս կգան Ֆրենկ Լեմպարդը, Սթիվեն Ջերարդը, Մայքլ Օոուենը և այլք: Այդ թիմը կգլխավորի Հարի Ռեդնապը:

Հանդիպումը տեղի կունենա «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 2017 թվականի հունիսի 4-ին:

«Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու ողջ ընթացքում լեգենդար Ֆերգյուսոնը 38 տիտղոս է նվաճել:

 

Share |

Լրահոս