Հայտնի է, թե երբ կկայանա Մանչեսթեր Սիթի-ՄՅՈւ հետաձգված խաղը

16:10 20.03.2017

Անգլիական Պրեմիեր-լիգայի՝ 26-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա ապրիլի 27-ին:

Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին:

Առաջին շրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթանակով հեռացավ «Օլդ Թրաֆորդից»: Խոսեպ Գվարդիոլայի սաները 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին: 

29 տուրից հետո «Սիթին» զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդ տեղում է՝ 5 միավոր զիջելով «Ման. Սիթիին»:

Հիշեցնենք՝ մանչեսթերյան դերբին հետաձգվել էր գավաթային խաղերի պատճառով:

Share |

Լրահոս