Նոյերը չի օգնի Գերմանիայի հավաքականին Անգլիայի և Ադրբեջանի հետ խաղերում

16:41 20.03.2017

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածքի պատճառով չի մասնակցի իր ազգային թիմի առաջիկա երկու միջազգային խաղերին:

«Deutsche Welle»-ի հաղորդմամբ,30-ամյա դարպասապահը մկանային խնդիրներ ունի: Առայժմ հայտնի չէ, թե վերականգնման համար Նոյերին որքան ժամանակ անհրաժեշտ կլինի:

Գերմանիայի հավաքականը մարտի 22-ին Դորտմունդում ընկերական խաղ կանցկացնի Անգլիայի ընտրանու հետ, իսկ մարտի 26-ին Բաքվում կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում:

Յոահիմ Լյովի տրամադրության տակ դեռ ևս 2 դարպասապահ կա՝ Բերնդ Լենոն և Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

Share |

Լրահոս