Մոուրինյու. Եվրոպա լիգայում հաղթելն ավելի կարևոր է, քան Պրեմիեր լիգայի չորրորդ տեղը

10:42 20.03.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ Եվրոպա լիգայում հաղթելն ավելի գայթակղիչ է, քան ԱՊԼ-ում չորրորդ տեղ զբաղեցնելը:

«Կնախընտրեի հաղթել Եվրոպա լիգայում, քանի որ դա տալիս է նույն բանը` Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Սակայն դա հիանալի տիտղոս է, ինչպես նաև թույլ է տալիս մասնակցել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը:

Սակայն, հնարավոր է, որ մեզ չհաջողվի հաղթել Եվրոպա լիգայում, այդ ժամանակ պետք է փորձենք չորրորդ տեղը զբաղեցնել Պրեմիեր լիգայում: Հենց դրանով էինք զբաղված «Միդլսբրոյի» հետ խաղում: Այդ հաղթանակի շնորհիվ շարունակում ենք պայքարել քառյակի համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը:

Share |

Լրահոս